Վրաց ռեգբիստները ռազմաբազայում անցել են ֆիզիկական և հոգեբանական պատրաստություն (վիդեո)

Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը աշխարհի գավաթին մեկնելուց առաջ մարզվել է ռազմաբազայում: Հավաքականի անդամները մեկ օրով այցելեցին Մուխրովանիում գտնվող հատուկ գործողությունների բազա:

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, մարզումները հիմնականում ներառում էին այնպիսի տարրեր, որոնք կապված էին արագության, ֆիզիկական և հոգեբանական դիմացկունության ունակությունները փորձելու և դրանք բարելավելու հետ:

Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը Ճապոնիա, աշխարհի գավաթին է մեկնելու սեպտեմբերին: