Վրաց լեզվով և Բրայլի այբուբենով հրատարակվել է «Շախմատը բոլորի համար» գիրքը
Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ, Դավիթ Ջոջուայի շախմատի դպրոցի կողմից անց է կացվել «Շախմատը բոլորի համար» գրքի առցանց շնորհանդեսը: Ինչպես ասում են հեղինակները, Վրաստանում Բրայլի այբուբենով շախմատի դասագիրքը տպագրվել է առաջին անգամ:
Հեղինակների, միջազգային գրոսմայստերներ Սալոմե Մելիայի և Դավիթ Ջոջուայի խոսքով, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար հատկացված շախմատի դասագիրքը կփոխանցվի Վրաստանի բոլոր խոշոր քաղաքների գրադարաններին, կույրերի միությանը և այն կազմակերպություններին, որտեղ կլինի դրա պահանջը:
Բացի Բրայլի այբուբենի, դասագիրքը տպագրվել է մխեդրուլի տառատեսակով, որը ընդունելի է ցանկացած տարիքի կամ կարգավիճակի ընթերցողների համար:
Գրքի գրախոսներն են աշխարհի հնգակի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեն և պրոֆեսոր Վեփխվիա Օդիշարիան: