Վրաց-լեհական հնագիտական առաքելությունը Քութայիսում հայտնաբերել է արգոնավորդների կոլխական ցուցանմուշներ
Քութաիսիում հին կոլխական մշակույթի ուղղությամբ հնագիտական հետազոտություններն ու հայտնագործությունները շատ բան կփոխեն ոչ միայն Քութաիսիի, այլև համաշխարհային պատմության մեջ,- ասում են վրաց-լեհական մշտական հնագիտական հետազոտական խմբի գիտնականները, ովքեր Վրաստանի նախագահին ներկայացրել են ցուցանմուշները Քութաիսիում։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդեն մի քանի տարի է, ինչ Վրաստանի նախագահի հովանավորությամբ Քութաիսիում գիտական գործունեություն են ծավալում վրացի և լեհ մասնագետները։
Նախագահի կողմից հովանավորվող հնագիտական առաքելությունը գործում է Քութաիսիում գտնվող Ստեֆան Կրուկովսկու լեհ-վրացական միջդիսցիպլինար հետազոտական կենտրոնում, որը մշակութային ժառանգության վայր է և վերականգնվել է լեհական կողմի ֆինանսական աջակցությամբ:
Նախագահին կենտրոնում հյուրընկալել է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալության Քութայիսի թանգարան-արգելոցի տնօրեն Ռոնալդ Իսակաձեն։