Վրաց-հոլանդական հիվանդանոցը վերականգնել է բժշկական ծառայությունները
Վրաց-հոլանդական հիվանդանոցը վերականգնել է բժշկական ծառայությունները

Վրաց-հոլանդական հիվանդանոցը վերականգնել է բժշկական ծառայությունները: Երկու շաբաթ հիվանդանոցը հայտարարված էր որպես կարանտինային գոտի, իսկ բժիշկներն ու հիվանդները հանձնել էին Covid 19-ի թեստ:

Ըստ հիվանդանոցի մարկետինգային մենեջերի, բոլորի պատասխանները բացասական էին:

«Արդեն մի քանի օր է, ինչ մենք բաց ենք, աշխատում ենք շաբաթ օրվանից: Կարանտինը երկու շաբաթ տևեց: Այս ժամանակահատվածում թեստավորվել էր ինչպես անձնակազմը, այնպես էլ հիվանդները: Բոլոր պատասխանները բացասական էին: Մենք խոսում ենք 64 մարդու մասին: Աշխատակիցներից ոմանք ինքնամեկուսացման մեջ էին, ոմանք էլ կլինիկայում: Այլ կերպ ասած, կլինիկան փակ էր », – ասաց Վիկտորիա Ժիժկոն:

«Փաստացի, աշխատանքը ամբողջությամբ վերսկսվել է: Մենք ընդունում ենք նրանց, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք ունեն: Մենք ունենք նաև վիրտուալ կլինիկա և հարկ եղած դեպքում, բժիշկները խորհրդակցում են առցանց: Ցանկացած գանգատի դեպքում կարող են դիմել մեզ: Միայն թե, պետության կողմից ֆինանսավորվող վիրահատություններն են դադարեցված, քանի որ բոլոր ռեսուրսներն ուղղվել են Covid 19-ի դեմ պայքարին»,- ասում է մարկետինգային մենեջեր Վիկտորիա Ժիժոկոն:

Հիշեցնենք, որ հիվանդանոցը փակվեց ապրիլի 12-ին այն բանից հետո, երբ ապրիլի 6-ին սրտի քրոնիկ անբավարարությամբ կլինիկայում տեղադրված հիվանդներից մեկի մոտ հետագայում կորոնավիրուս հաստատվեց:

Հիվանդանոց ընդունելուց տարեց կնոջը շտապ թեստ են արել, և կորոնավիրուսի պատասխանը բացասական է եղել:

Այնուհետև հիվանդին տեղփոխեցին վերակենդանացման բաժանմունք և բուժում էին քրոնիկ հիվանդություններից:

Այս պացիենտը հետազոտվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից, քանի որ վարակակիր անձի հետ շփում ուներ, և նրա մոտ ախտորոշվել է «Պիսիար» թեստով Կովիդ -19-ը: Կնոջ վարակի աղբյուրը իր ամուսինն էր: