Վրաց-հայկական իրավական ֆորումն ավարտվեց համատեղ հռչակագրի ստորագրմամբ
Վրաց-հայկական իրավական ֆորումն ավարտվեց համատեղ հռչակագրի ստորագրմամբ

Վրաց-հայկական իրավական ֆորումն ավարտվեց համատեղ հռչակագրի ստորագրմամբ։ Հռչակագիրը, որը սահմանում է Վրաստանի և Հայաստանի միջև ապագա, ավելի սերտ հարաբերությունների սկզբունքները, ստորագրել են Վրաստանի և Հայաստանի արդարադատության նախարարները։

Վրաստանի արդարադատության նախարարի խոսքով՝ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն պլանի հիման վրա՝ գործնականում հռչակագրի սկզբունքների իրականացման համար։ Ռատի Բրեգաձեն համապատասխան ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է մշակել պլանը։

«Մեր խոսքը ասոցացվում է կատարողականի հետ։ Վստահ եմ, որ այս դեպքում ևս կգործենք շատ արագ և համարժեք՝ առանց ավելորդ բյուրոկրատիայի»,- ասել է Վրաստանի արդարադատության նախարարը։

Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ռատի Բրեգաձեին իրեն հյուրընկալելու համար և նշել, որ Հայաստանի համար շատ կարևոր է կիսել Վրաստանի փորձը համատեղ հռչակագրով ընդգրկված բոլոր ոլորտներում։

«Մեր համագործակցության նոր փուլ է սկսվում»,- ասաց նա՝ հավելելով, որ անհամբեր սպասում է իր վրացի գործընկերների ժամանմանը Հայաստանի Հանրապետություն։

Հռչակագրի համաձայն՝ Վրաստանի և Հայաստանի միջև իրավական համագործակցությունը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են վրացական նորարարության մոդելի՝ «PROBBOX»-ի և արդարադատության շարժական տների ներդրումը Հայաստանում, զարգացնել մարդկային ռեսուրսների կարողությունները համատեղ վերապատրաստման և պրակտիկայի միջոցով, աջակցել հարևան երկրին քրեակատարողական համակարգում վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրերի մշակման գործում:

Երկու օր շարունակ Թբիլիսիում անցկացվում էր վրաց-հայկական իրավական ֆորում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։