Վրաց ձյուդոիստները վերադարձել են Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունից: Վրաստանի հավաքականը մրցաշարում ձեռք է բերել երեք մեդալ – Ամիրան Պապինաշվիլու (60կգ) բրոնզը, Վառլամ Լիպարտելիանիի (100կգ) արծաթը և Գուրամ Թուշիշվիլու (+100կգ) ոսկին:
Գուրամ Թուշիշվիլին դարձել է վրացի երրորդ ձյուդոիստը, որը անկախ Վրաստանի պատմության մեջ ձեռք է բերել ոսկե մեդալ: