Վրաց, ամերիկացի և գերմանացի զինվորականների օդային դեսանտային գործողությունը - «արժանի գործընկեր 2018» (տեսանյութ)

Վրաստանը չորրորդ անգամ հյուրընկալում է բազմազգ «արժանի գործընկեր 2018» զորավարժությունները: Միջազգային վարժանքները պաշտոնապես բացվել են այսօր, Վազիանիի ռազմական օդանավակայանում:

Հատուկ այս օրվա առթիվ, Վրաստան են ժամանել ամերիկացի գեներալներ, ԱՄՆ-ի ազգային գվարդիայի բյուրոի հրամանատար գեներալ Ջոզեփ Լինգելը, Ջորջիա նահանգի բանակի ազգային գվարդիայի հրամանատար բրիգադի գեներալ Ռենդել Սիմոնսը և ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ջոն Գրոնսկին:

«Արժանի գործընկեր 2018»-ի բացման պաշտոնական արարողությունը շարունակվել է՝ վրացի, ամերիկացի և գերմանացի զինվորականների օդային դեսանտային գործողությամբ: Դեսանտի խմբի թիրախը հորինված թշնամու ոչնչացումն էր:

Բացման պաշտոնական արարողության ավարտին, հրավիրված հյուրերին հնարավորություն տրվեց զրուցել Վազիանիում ընթացող զորավարժության մասնակիցների հետ և դիտել ռազմական տեխնիկան:

Բազմազգ զորավարժությունները այսօրվանից տևելու են մինչև օգոստոսի 15-ը: Դրանում մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 13 երկիր՝ Վրաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Էստոնիա, Ֆրանսիա, Լիետուվա, Լեհաստան, Նորվեգիա, Թուրքիա, ՈՒկրաինա, Ադրբեջան և Հաաստան: