ՈՒրախ կլինենք, լինել պլատֆորմ, որով կօգնենք Վրաստանին իրականացնել խաղարարար նախաձեռնությունները. Ջեյմս Ապաթուրայ

19:04, 06.09.2018

ՈՒրախ ենք, որ ստացել ենք մանրամասն լրատվություն այն մասին, թե նախաձեռնության որ մասնիկների իրականացման մեջ է հարկավոր օգնությունը և ինչպես կարող է ՆԱՏՕ-ն, որպես պլատֆորմ, օգտագործել հաղորդակցության համար,-այս հայտարարությունը Հարավային Կովկասում և կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը արել է առաջին ալիքի հետ հարցազրույցի ժամանակ:

Ջեյմս Ապաթուրայի զրուցել է բրյուսելում կայացած ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի և քննարկված հարցերի շուրջ: Նրա խոսքերով հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է Վրաստանի կառավարության խաղարարար նախաձեռնության հետ:

«Պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին կատարել է փայլուն աշխատանք: Նա խոսել է խաղարարար նախաձեռնությունների մասին և մեծ աջակցություն ստացել սեղանի շուրջ ներկա գտնվող դեսպաններից: Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի կառավարության խաղարարար նախաձեռնությանը աջակցել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Նիստին նախարարը մանրամասն ներկայացրել է այդ նախաձեռնության մասնիկները: Նախարարը զրուցել է նաև Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում, Աբխազիայում և Հարավային Օսիայում ստեղծված իրավիճակի մասին, ինչպես նաև սպանությունների և այդ հանձագործությունները անպատժելի թողնելու մասին»,-հայտարարել է Ապաթուրայը:

Նրա խոսքերով, Ցիխելաշվիլին նշել է, որ անցած տարիների հետ համեմատ զգալիորեն աճել է մարդկանց միջև կապը:

«Դաշնակիցները մեծ ուշադրությամբ էին լսում պետնախարարին և այդ լրատվությունը նրանց օգնեց իրավիճակի հետ մանրամասն ծանոթանալու մեջ»,-ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Նա ասել է նաև, որ նիստին Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Դոնդուան, մասնակիցներին ծանոթացրել է Ժնևյան բանակցությունների ընթացքի հետ:

Ջեյմս Ապաթուրայը նշել է, որ ՆԱՏՕ-ն չունի հիմնադրամներ, սակայն կարող է պրակտիկ օգնության ցուցաբերում և դա անում է:

Մշտական ներկայացուցիչների մակարդակով ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը Բրյուսելում կայացել է երեկ:

 

 

 

Նմանատիպ