ՈՒկրաինայում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է հազարը

13:30, 21.06.2020

ՈՒկրաինայում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է հազարը: Ինչպես նշված է երկրի առողջապահության նախարարության կայքում հրապարակված տվյալներում, Ուկրաինայում համավարակի սկզբից ի վեր վարակի հետևանքով մահացել է 1002 մարդ:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում կորոնավիրուս է հաստատվել 36 560 մարդու մոտ: Այստեղից 735-ը միայն վերջին 24 ժամվա ընթացքում: Վերջին 24 ժամում մահացել է ութ մարդ:

Նոր վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Լվովի մարզում, որին հաջորդում են Ռովենայի և Կարպատիի մարզերը:

Նմանատիպ