Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանն ասում է, որ ԱՄՆ-ը լրջորեն մտածում է Ռուսաստանին ահաբեկչությունը հովանավորող պետություն հռչակել
ԱՄՆ-ը լրջորեն մտածում է Ռուսաստանին ահաբեկչությունը հովանավորող պետություն հռչակելու մասին։
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Բիջիթ Բրինքը։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին ահաբեկչությունը հովանավորող պետության հռչակմանը, մենք դիտարկում ենք այս հարցը, այն պահանջում է մանրազնին վերլուծություն՝ ամերիկյան օրենսդրությանը համապատասխան։ Մենք օգտագործում ենք բոլոր հասանելի միջոցները, այդ թվում՝ շատերը, որոնք կօգտագործվեն նման հովանավոր երկրի դեմ։ Սակայն մենք նույնպես լրջորեն դիտարկում ենք նման հայտարարությունը և կշարունակենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել մեր օրենքների համաձայն»,- ասել է Բրինքը։
Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր գործընկերների հետ միասին աննախադեպ քանակի պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ և կշարունակի դա անել նաև ապագայում։