Ուկրաինայում 100 օրվա պատերազմի ընթացքում Ռուսաստանը արտադրել է մինչև 100 միլիարդ դոլար նավթ և բնական գազ

16:49, 13.06.2022

Ուկրաինայում պատերազմի 100 օրվա ընթացքում Ռուսաստանը կարողացել է մինչև 100 միլիարդ դոլարի նավթ և բնական գազ արտահանել։ Հումքի մատակարարումը հիմնականում իրականացվել է ԵՄ երկրներում։

Ըստ ԶԼՄ-ների՝ այս մասին նշված է Էներգետիկայի և մաքուր օդի ուսումնասիրությունների ֆիննական կենտրոնի զեկույցում։

Հետազոտության համաձայն, նավթի և գազի արտահանման 61 տոկոսն ուղղվել է ԵՄ՝ հիմնականում Գերմանիա և Իտալիա, ինչը շուրջ 60 միլիարդ դոլարի եկամուտ է բերել: Իսկ ԵՄ-ից դուրս ռուսական նավթի և գազի հիմնական ներկրողը Չինաստանն էր՝ 12,6 միլիարդ դոլարի գնումներով։

Նմանատիպ