Ուկրաինայի վրա ռուսական զորքերի զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի
Ուկրաինայի վրա ռուսական զորքերի զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։ Տուժածները Ժիտոմիր, Վոլին, Դնեպրոպետրովսկ, Խարկով և Զապորոժիա շրջաններից են։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է էներգետիկ ենթակառուցվածքը, այդ թվում՝ Կիևի հիդրոէլեկտրակայանը։
Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանը հարձակում է իրականացրել 100-ից ավելի հրթիռներով և մինչև 100 անօդաչու թռչող սարքերով։