Ուկրաինայի շրջանների վրա Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ 27 մարդ
Ուկրաինայի շրջանների վրա Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ։ Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Դոնեցկի, Խերսոնի և Խարկովի վրա ավիահարվածների հետևանքով վիրավորվել է 27 մարդ։
Միայն Դոնեցկի մարզում հարձակումների հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել 18 մարդ։
Ռուսական ուժերը հարձակումներ են սկսել Խարկովի կարևորագույն և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վրա, այդ թվում՝ բարձրահարկ բնակելի շենքի, տան և մեքենաների վրա։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է վեց մարդ։
Տեղեկատվության համար՝ հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ռուսական ուժերը հարձակումներ են սկսել Ուկրաինայի վրա հարյուրից ավելի հարձակողական անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ ավիահարվածներ են գրանցվել 14 վայրերում։