Ուկրաինայի փոխվարչապետ. Թուրքիան համաձայնել է միջնորդել «Ազովստալ» գործարանից տարհանման բանակցություններում

11:48, 13.05.2022

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ Թուրքիան համաձայնել է միջնորդել «Ազովստալ» պողպատի գործարանից տարհանման բանակցություններում։

Նրա խոսքով, այս փուլում տարհանման ծրագիր է մշակվում, որին ընդգրկված են ՄԱԿ-ն ու Կարմիր Խաչը։

«Ազովստալից» տարհանման ճանապարհային քարտեզի մշակման նոր փուլ ենք սկսել։ Կսկսենք ծանր վիրավորներից: Կարմիր Խաչն է, որի ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ռուսների հետ։ Մենք բանակցել ենք նաև ՄԱԿ-ի հետ և տվել ենք մանդատ։ Մեզ պետք է փաստաթուղթ, թե ինչպես պետք է տարհանել «Ազովստալից», և մենք պետք է այն ստորագրենք։ Թուրքիան միջնորդ է այս փուլում»,- ասել է Ուկրաինայի վերաինտեգրման նախարար Իրինա Վերեշչուկը։

«Ազովյան» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարի խոսքով՝ ներկայումս «Ազովստալ» գործարանում կա 600 վիրավոր մարտիկ։

Նմանատիպ