Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային առաջարկել է երկարաձգել երկրում ռազմական դրությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային առաջարկել է երկարաձգել երկրում ռազմական դրությունը։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, համապատասխան օրինագիծն այսօր գրանցվել է խորհրդարանում։
Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին երկրում ռազմական դրություն էր հայտարարել Ուկրաինայում ռուսական լայնածավալ միջամտության պատճառով։ Այդ ժամանակից ի վեր Գերագույն Ռադայի կողմից նախագահի նախաձեռնությամբ երկու անգամ 30 օրով երկարացվել է ռազմական դրությունը։