Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում գտնվում է առնվազն 1000 ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ առնվազն 1000 ուկրաինացի զինծառայող է գտնվում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։
«Հարյուրավոր զինվորներ վիրավորված են։ Կան լուրջ վնասվածքներով մարդիկ, որոնց շտապ պետք է տարհանել»,- ասել է նա AFP-ին։
Նրա խոսքով՝ «Ազովստալ» գործարանի տարածքում իրավիճակը ամեն օր վատանում է։
Մարիուպոլի պաշտպանների խոսքով՝ ռուսական բանակը վերսկսել է «Ազովստալի» գրոհը։
Ազովի լեգեոնի փոխհրամանատարի խոսքով՝ ռմբակոծությունները շարունակվում են, ինչի արդյունքում իրենք կորցրել են կապը «Ազովստալի» տարածքում գտնվող դաշտային հոսպիտալում գտնվող մարդկանց հետ։