Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ բանակցություններ են ընթանում «Ազովստալ»-ի 38 վիրավոր զինվորների տարհանման համար

22:57, 12.05.2022

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ներկայումս բանակցություններ են տարվում Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» պողպատի գործարանից 38 վիրավոր զինվոր տարհանելու համար։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Ուկրաինայի վերաինտեգրման նախարար Իրինա Վերեշչուկի վրա։

Նա ասաց, որ խոսվում է ծանր վիճակում գտնվող զինվորների փոխանակման մասին ռուս գերիների հետ:

«Մենք քայլ առ քայլ աշխատում ենք։ Նախ կփոխանակենք 38 ծանր վիրավորներին, հետո կգնանք առաջ: Այժմ բանակցություններ չեն ընթանում 500 կամ 600 մարդու փոխանակման համար, ինչպես հաղորդում են որոշ լրատվամիջոցներ»,- ասել է Ուկրաինայի վերաինտեգրման նախարարը։

Նմանատիպ