Ուկրաինայի գլխավոր շտաբ. Չճանաչված Մերձդնեստրում ռուսական զորքերի օպերատիվ խմբերը լիակատար պատրաստության մեջ են
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ չճանաչված Մերձդնեստրում ռուսական բանակի օպերատիվ խմբերը բերված են լիարժեք մարտական պատրաստության։
«Մոլդովայի Հանրապետության չճանաչված Մերձդնեստրի տարածաշրջանում ռուսական զորքերի օպերատիվ խմբերը գտնվում են բարձր պատրաստության վիճակում, ուժային մարմիններն անցել են ուժեղացված ծառայության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի նախագահի գրասենյակն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է ապակայունացնել Մերձդնեստրը։
Մոլդովայի նախագահի հրամանով Մերձդնեստրյան տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերի պատճառով ուժեղացվելու են անվտանգության միջոցառումները երկրի տարածքում և սահմաններում։