Ուկրաինայի գլխավոր դատախազություն. Ձերբակալվել են ուկրաինական բանակի համար նախատեսված մեքենաների անօրինական վաճառքով զբաղվող բարեգործական կազմակերպության անդամները
Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ Կարպատյան շրջանում ձերբակալվել են բարեգործական կազմակերպության անդամներ, որոնք ապօրինի օտարում էին Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված մեքենաները։
Ինչպես նշվում է դատախազության հաղորդագրության մեջ, կազմակերպության անդամները մարդասիրական օգնության կերպարանքով քողարկված բեռներ և մեքենաներ են բերել Ուկրաինա և դրանք իրենց նպատակին օգտագործելու փոխարեն վաճառել են։
Դատախազությունը բացահայտել է ապօրինի օտարված առնվազն երեք ավտոմեքենա, որոնց արժեքը կազմել է 20 հազար դոլար։