Ուկրաինայի Դնեպր քաղաքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել

10:41, 29.03.2025

Ռուսական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի Դնեպր քաղաքի վրա։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ չորս մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել։

ԶԼՄ-ների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել ռեստորանային համալիրում, ինչպես նաեւ առանձնատներում։ Վնասվել են բազմահարկ շենքեր և մեքենաներ։

Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ ռուսական ուժերը քաղաքի ուղղությամբ արձակել են ավելի քան 20 անօդաչու թռչող սարքեր, որոնց մեծ մասը խոցվել է ուկրաինական պաշտպանական համակարգերի կողմից։

Նմանատիպ