Ուկրաինայի անդամակցության հայտը կքննարկվի առաջիկա օրերին, ԵՄ համերաշխությունն անսասան է. Շառլ Միշել
ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը կքննարկվի մոտ օրերում։
Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«ԵՄ համերաշխությունը, բարեկամությունն ու աննախադեպ օգնությունն Ուկրաինային անսասան են։ Մոտ օրերում մենք կդիտարկենք Ուկրաինայի անդամակցության հայտը»,- գրել է Միշելը։