Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ. Օդեսայի նավահանգստում ռուսական հրթիռը, Պուտինի կողմից նշանակում է թքել Անտոնիո Գուտերեշի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմքին, որոնք մեծ ջանքեր են գործադրել
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ ռուսական հրթիռային հարձակումը Օդեսայի նավահանգստի վրա կասկածի տակ է դնում ուկրաինական հացահատիկի արտահանման մասին նախօրեին ստորագրված համաձայնագիրը։ Այս մասին «Facebook»-ում գրում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
«Ռուսաստանի Դաշնությունից 24 ժամից էլ քիչ ժամանակ պահանջվեց Օդեսայի նավահանգստի տարածքին հրթիռային հարվածներով ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ ստորագրված փաստաթղթում իր տված պայմանավորվածություններն ու խոստումները կասկածի տակ դնելու համար։ Օդեսայի նավահանգստում ռուսական հրթիռը, Պուտինի կողմից նշանակում է թքել Անտոնիո Գուտերեշի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմքին, որոնք մեծ ջանքեր են գործադրել համաձայնության հասնելու համար, և ինչի համար Ուկրաինան երախտապարտ է»,- ասել է Նիկոլենկոն։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինան ընդգծում է երեք նավահանգիստներից՝ Օդեսայից, Չեռնոմորսկից և Յուժնիից Սև ծովով ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգ արտահանման վերականգնման մասին պայմանավորվածությունները խստորեն իրականացնելու անհրաժեշտությունը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՄԱԿ-ին և Թուրքիային ապահովել հացահատիկային միջանցքի անվտանգ գործունեության հետ կապված Ռուսաստանի պարտավորությունների կատարումը։
Եթե ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարվեն, Ռուսաստանը ողջ պատասխանատվությունն է կրում համաշխարհային պարենային ճգնաժամի խորացման համար»,- ասել է Նիկոլենկոն։
Ռուսներն այսօր ռմբակոծել են Օդեսայի ծովային առևտրային նավահանգիստը։