Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը համաձայնագիր են ստորագրել ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ
Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը համաձայնագիր են ստորագրել ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ եռակողմ համաձայնագիրը ստորագրել են այսօր՝ հուլիսի 22-ին, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ նման փաստաթուղթ պետք է ստորագրեն Թուրքիայի, ՄԱԿ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները։
Նշենք, որ Ուկրաինան և Ռուսաստանը ընդհանուր փաստաթղթով պարտավորություններ չեն ստանձնում։ Փաստաթղթի համաձայն՝ Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստների վերահսկողությունը, որոնցով հացահատիկ է արտահանվելու, մնում է ուկրաինական կողմում։ Այս նավահանգիստներում նավերի առկայությունը, բացի նավերից, որոնք պետք է ապահովեն հացահատիկի և պարենային ապրանքների և պարարտանյութերի արտահանումը, չի դիտարկվում։
Մինչ այդ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հացահատիկի արտահանման արգելափակումն ապաշրջափակելու վերաբերյալ ուղղակի պայմանավորվածություն չի լինելու։