Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ
Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։ Որոշումն ընդունել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը։
Ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրը հայտնել է, որ պատժամիջոցները, հավանաբար, սահմանվել են «Մեր դավաճանություն» հոդվածով։ Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչ են ենթադրում պատժամիջոցները։
Պատժամիջոցների մասին տեղեկությունը հաստատում է ինքը՝ Պորոշենկոն, ով այն որակել է որպես սադրանք։
«Անվտանգության խորհուրդը վերջերս հակասահմանադրական, քաղաքական դրդապատճառներով որոշում կայացրեց՝ պատժամիջոցներ կիրառել իմ՝ Պյոտր Պորոշենկոյի դեմ՝ որպես ընդդիմության առաջնորդի և հինգերորդ նախագահի՝ լիովին անօրինական սահմանափակումներով»,- գրել է Պորոշենկոն։
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել էր, որ անցկացրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ, և որոշումը կհրապարակվի փետրվարի 13-ին։
Զելենսկին, սակայն, չի հստակեցրել, թե ինչ է քննարկվում։
«Ուկրաինան, ուկրաինական շահերը և ուկրաինական անվտանգությունը վաճառելով վաստակած միլիարդները պետք է արգելափակվեն և ծախսվեն Ուկրաինայի և ուկրաինացիների պաշտպանության վրա», – ասել է Վոլոդիմիր Զելենսկին։