Ուկրաինան հոգնել է Եվրամիությանը ինտեգրման հատուկ մոդելներից. Դմիտրո Կուլեբա

21:07, 30.05.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի խոսքով՝ Ուկրաինան հոգնել է Եվրամիությանը ինտեգրվելու հատուկ մոդելներից։

Նման հայտարարությունը Դմիտրո Կուլեբան արել է ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։

«Մեզ անհրաժեշտ է հստակ իրավական հաստատում, որ Ուկրաինան եվրաինտեգրման նախագծի մի մասն է, և նման հաստատումը կլինի Ուկրաինային Եվրամիությանը անդամակցության կարգավիճակ շնորհելը», – ասել է Կուլեբան:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հանդես էր եկել Եվրամիությանը անդամակցել ցանկացող երկրների համար նոր Եվրամիություն ստեղծելու նախաձեռնությամբ, սակայն Էմանուել Մակրոնի կարծիքով՝ դա չպետք է փոխարինի Եվրամիությանը անդամակցությանը։

Նմանատիպ