Ուկրաինան առաջին անգամ «Ատակամս» բալիստիկ հրթիռներ է կիրառել Ռուսաստանի տարածքում, Ուկրաինայի պաշտպանության ուժերը ռմբակոծել են Կարաչևի շրջանում գտնվող ռազմական օբյեկտը

15:14, 19.11.2024

Ուկրաինայի պաշտպանության ուժերն առաջին անգամ «Ատակամս» տիպի բալիստիկ հրթիռներով հարվածել են Ռուսաստանի տարածքին։

Ուկրաինական լրատվամիջոցը, հիմնվելով երկրի պաշտպանության ուժերի վրա, գրում է, որ ուկրաինացի զինվորականները ռմբակոծել են Ռուսաստանի Բրյանսկի մարզի Կարաչևի շրջանում գտնվող ռազմական օբյեկտը, որից հետո թիրախը բարեհաջող ոչնչացվել է։

Կարաչովը գտնվում է Ռուսաստանի Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի սահմանից մոտ 130 կմ հեռավորության վրա։ Տեղական ժամանակով ժամը 02:30-ի դրությամբ թիրախ տարածքում 12 երկրորդական պայթյուն է տեղի ունեցել։

Նմանատիպ