Ուկրաինական պատվիրակությունը հայտարարում է, որ Ստամբուլ է ժամանել հստակ օրակարգով և պատրաստ է մեծ քայլեր ձեռնարկել խաղաղության ուղղությամբ
Ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել հստակ օրակարգով և պատրաստ է մեծ քայլեր ձեռնարկել խաղաղության ուղղությամբ, AFP-ին հայտնել է ուկրաինական պատվիրակության աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինան հույս ունի, որ ռուսական կողմը «պարզապես չի կրկնի նույն վերջնագրերը, որոնք նախկինում արել է»։
Միևնույն ժամանակ, ինչպես ասել է նախագահ Զելենսկին, նա վստահ չէ, որ Ռուսաստանը պատրաստ է արդյունավետ բանակցությունների։
«Մեր թիմը Ստամբուլում է։ Այսօր առավոտյան ես խոսել եմ պաշտպանության նախարարի հետ, նրանք պատրաստվում են հանդիպմանը։ Ես վստահ չեմ, որ Ռուսաստանը պատրաստ կլինի արդյունավետ հանդիպումների։ Այնուամենայնիվ, մենք միշտ պետք է հավատանք որոշակի որոշումների», – ասել է Ուկրաինայի նախագահը Վիլնյուս ժամանելուն պես։