Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը միջմայրցամաքային և թեւավոր հրթիռներով ռմբակոծել է Ուկրաինայի շրջանները

13:02, 21.11.2024

Ռուսաստանը միջմայրցամաքային և թեւավոր հրթիռներով ռմբակոծել է Ուկրաինայի շրջանները։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական բանակը հարձակվել է Դնեպրոպետրովսկ քաղաքի վրա, մասնավորապես՝ Ռուսաստանի Աստրախանի շրջանից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել։

Բացի այդ, ռազմավարական ռմբակոծիչներից արձակվել են Խ-47 Էմ2 «Կինժալ» տիպի աերոբալիստական ​​հրթիռներ, որոնք արձակվել են ՄիԳ-31կա կործանիչից, ինչպես նաև «Տու-95 Էմես» տիպի յոթ «Խ-101» թեւավոր հրթիռներ։

Թիրախում են եղել ձեռնարկությունները և կարևոր ենթակառուցվածքները։ Հաղորդվում է Դնեպրոպետրովսկում երկու հրդեհի բռնկման մասին։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ՌՕՈՒ-ի զենիթահրթիռային ուժերի ստորաբաժանումները ոչնչացրել են «Խ-101» տիպի վեց հրթիռ։

Ռուսական հարձակման պատճառով էլեկտրաէներգիայի վթարային անջատում է հայտարարվել Կիևի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Չեռնովցիի, Ժիտոմիրի, Պոլտավայի և Սումիի շրջաններում։

Ուկրաինայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ այժմ Սև ծովում կա 24 ռուսական ռազմանավ, որոնցից հինգը «Կալիբր» թեւավոր հրթիռակիրներ են։

Մեկ օր առաջ հայտարարվել էր, որ Ռուսաստանը կօգտագործի RS-26 ռուբեժ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը կարող է ունենալ 6000 կիլոմետր հեռահարություն և մինչև 1200 կիլոգրամ մարտագլխիկի զանգված։

Նմանատիպ