Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Սևաստոպոլի մոտ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման մասին
Սևաստոպոլի մոտ ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Ուկրաինական լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ ինքնաթիռը կարող էին խոցել միայն ռուսական ՀՕՊ ուժերը։ Հայտնի է նաև, որ ինքնաթիռի կործանման պահին Ղրիմում ավիահարվածի նախազգուշացում է տրվել։
Ավելի ուշ միջադեպը մեկնաբանել է Սևաստոպոլի այսպես կոչված նահանգապետ Միխայիլ Ռազվոժաև։ Նա հաստատել է ինքնաթիռը խոցելու փաստը։
Միխայիլ Ռազվոժաևի խոսքով՝ վթարի հետևանքով քաղաքացիական օբյեկտները չեն տուժել, օդաչուի կյանքին վտանգ չի սպառնում։