Ուկրաինական լրատվամիջոցներ. Չեռնիգովում ռուսական հարձակման հետևանքով երկու անչափահաս է զոհվել, 23-ը՝ վիրավորվել
Ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի Չեռնիգովի կենտրոնական մասի վրա, որի հետևանքով զոհվել են երկու 15-ամյա աղջիկներ և վիրավորվել 23 ուրիշներ։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ վիրավորների թվում կան չորս երեխաներ, այդ թվում՝ 10 ամսական աղջիկ։ Հարձակման վայրում աշխատում են քննչական և օպերատիվ խումբը և արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Ուկրաինայի ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպի նախաքննությունը կսկսվի Ուկրաինայի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է ռազմական հանցագործություններին։