Ուկրաինական հացահատիկով բեռնված առաջին նավը ժամանել է Թուրքիա
Ուկրաինական հացահատիկով բեռնված առաջին նավը ժամանել է Թուրքիա:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, եգիպտացորենով բեռնված նավը, որը երեկ դուրս է եկել Օդեսայի նավահանգստից, արդեն Բոսֆորի նեղուցում է։
«Սիերա Լեոնեի դրոշով նավարկվող եգիպտացորենով բեռնված Razoni նավը, որը նախօրեին մեկնել է Օդեսայի նավահանգստից, արդեն գտնվում է Բոսֆորի նեղուցում»,- ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Այժմ նավը ստուգելու է համատեղ տեսչական խումբը, որի կազմում ընդգրկված են բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից և Ուկրաինայից: Ստամբուլի համակարգող կենտրոնը պատասխանատու է ստուգման համար։
Հուլիսի 22-ին Ուկրաինան, Ռուսաստանը և ՄԱԿ-ը համաձայնության են եկել Ուկրաինայի նավահանգիստներից սննդամթերքի և հացահատիկի անվտանգ տեղափոխման վերաբերյալ։