Ուկրաինական բանակը ռմբակոծել է ռուսական «Չեռնոմորնեֆտեգազ» հորատման հարթակը Ղրիմի մոտ
Ուկրաինական բանակը ռմբակոծել է ռուսական «Չեռնոմորնեֆտեգազա» հորատման հարթակը Ղրիմի մոտ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հորատման հարթակի ռմբակոծության հետևանքով յոթ մարդ դեռ անհետ կորած է համարվում։
Այս պահին հարթակի վրա աշխատող մարդկանց տարհանում են տարածքից։
Հաղորդվում է, որ կրակը տարածվել է ջրհորի վրա, և դեռ չեն կարողացել հրդեհը մարել։
Ռուսական նավը չի կարողացել մոտենալ հորատման հարթակին։