Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհ է առաջացրել Սամարայի մարզում գտնվող «Տրանսնեֆտ» օբյեկտում
Նոյեմբերի 2-ի լույս գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը լայնածավալ ավիահարված են հասցրել Ռուսաստանի Սամարայի մարզին։ Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելե»-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Astra-ի կողմից ուսումնասիրված ականատեսների լուսանկարների և տեսանյութերի համաձայն՝ հարձակման թիրախը եղել է «Տրանսնեֆտ»-ի Սամարայի նավթի փոխադրման և դիսպետչերական կայանը։
Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը նույնպես հաղորդել է հարվածի մասին։ Հարձակումը կայանի տարածքում լայնածավալ հրդեհ է առաջացրել։
Սամարայի մարզի նահանգապետը հաստատում է տարածաշրջանի վրա անօդաչու սարքերի հարձակումը, բայց չի մեկնաբանում կոնկրետ օբյեկտի հարվածը։
«Դոյչե Վելե»-ի փոխանցմամբ՝ Սամարայի կայանը ռուսական նավթի փոխադրման և բաշխման խոշորագույն կենտրոններից մեկն է։ Այն պատկանում է «Տրանսնեֆտ» ընկերությանը։
Սա վերջին մեկ ամսվա ընթացքում կայանի վրա հարձակման հինգերորդ դեպքն է։ Նախորդ հարձակումները տեղի են ունեցել հոկտեմբերի 2-ին, 7-ին, 10-ին և 11-ին։ Բոլոր չորս դեպքերում հրդեհներ են բռնկվել օբյեկտի տարածքում։