Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ռմբակոծել են Դոնի Ռոստով քաղաքում գտնվող նավթային տերմինալը

14:00, 10.10.2026

Ուկրաինական անօդաչու սարքերը գիշերը հարձակվել են Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում գտնվող նավթային տերմինալի վրա։ Հարձակման վայրում լայնածավալ հրդեհ է բռնկվել։

Մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հաստատել է տարածաշրջանում անօդաչու սարքերի հարձակման և քաղաքում հրդեհի մասին տեղեկությունը։

Ըստ հաղորդագրությունների՝ անօդաչու սարքերը ռմբակոծել են Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանի նավթի բեռնման տերմինալը։ Վնասված տերմինալը գտնվում է Դոնի Ռոստովի Ժելեզնոդորոժնի շրջանում։ Այն օգտագործվում է արտահանման համար նախատեսված նավթամթերք տեղափոխելու, ռուսական բանակին վառելիք մատակարարելու և արտարժույթի եկամուտ ստանալու համար։

Կառույցի նախագծային հզորությունը տարեկան մոտ 2,5 միլիոն տոննա է։ Նավթային տերմինալի վրա նախորդ հարձակումը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 9-ին։

Բացի այդ, նահանգապետը հայտարարել է երկաթուղային կամրջի վնասման մասին, որը, նրա խոսքով, հանգեցրել է երկու ուղղություններով երթևեկության դադարեցմանը։

Նմանատիպ