Ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ հետ են քաշվել Ավդեևկայի մոտակայքում գտնվող երկու գյուղերից

19:49, 27.02.2024

Ուկրաինացի զինծառայողները հայտարարում են, որ լքել են Ավդեևկայի մերձակայքում գտնվող երկու գյուղ, այս մասին հայտնում է ուկրաինական հանրային հեռարձակողը՝ հենվելով Ուկրաինայի Զինված ուժերի «Տավրիա» օպերատիվ խմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիխովոյի վրա։

«Մեր զինվորները լքեցին Սեվերնոե և Ստեպնոե փոքրիկ գյուղերը։ Մինչ պատերազմն այս գյուղերում ընդհանուր առմամբ ապրում էր 100 մարդ»,- ասել է Լիխավոյը։

Բացի այդ, ինչպես նա է պնդում, ուկրաինացի զինվորները կարողացել են կայունացնել պաշտպանական գիծը Տոնենկոյի, Օրլովկիի և Բերդիչևի շրջաններում։

Տեղեկության համար, այսօր առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուս զինվորականները օկուպացրել են ուկրաինական Սեվերնոյե բնակավայրը։

Նմանատիպ