Ովքե՞ր կզբաղեցնեն խորհրդարանական պաշտոններ Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանում
Ովքե՞ր կզբաղեցնեն խորհրդարանական պաշտոններ Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանում

Տասներորդ գումարման խորհրդարանն առաջին նիստին կընտրի խորհրդարանական պաշտոնատար անձանց:

Առաջին նիստին հարցերի քննարկման կարգը սահմանվում է կանոնակարգով: Ըստ ընթացակարգի, օրենսդիր մարմինը նախ ընտրում է խորհրդարանի նախագահին, նրա առաջին տեղակալին և տեղակալներին: Այնուհետև կընտրվեն խորհրդարանական կոմիտեների նախագահները:

«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն տասներորդ գումարման խորհրդարանի պաշտոններում առաջադրված թեկնածություններն անվանել էր երեկ:

Մասնավորապես, ինչպես հայտարարել է Իրակլի Կոբախիձեն, Արչիլ Թալակվաձեն առաջադրվել է որպես խորհրդարանի ապագա նախագահ, Գիորգի Վոլսկին կլինի առաջին տեղակալ, իսկ Կախա Կուճավան և Դավիթ Սերգեենկոն կլինեն տեղակալներ:

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը կլինի Իրակլի Կոբախիձեն, «Վրացական երազանք» խմբակցության նախագահը՝ Մամուկա Մդինարաձեն:

Անրի Օխանաշվիլին առաջադրվել է որպես Իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ, մարդու իրավունքների կոմիտեի նախագահ՝ Միխեիլ Սարջվելաձեն, պաշտպանության կոմիտեի նախագահ՝ Իրակլի Բերաիան, ընթակարգայինհարցերի կոմիտեի նախագահ – Իրակլի Քադագիշվիլին, շրջանային քաղաքականության և ինքնակառավարման կոմիտեի նախագահ՝ Սոզար Սուբարին, ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահ՝ Իրակլի Կովզանաձեն, բնագավառային տնտեսության և տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահ՝ Դավիթ Սոնղուլաշվիլին, ագրարային հարցերով կոմիտեի նախագահ Նինո Ծիլոսանին, Մայա Բիթաձեն՝ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների կոմիտեի նախագահ:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական բլոկին, ապա Նիկոլոզ Սամխարաձեն կգլխավորի արտաքին հարաբերությունների կոմիտեն, Մակա Բոճորիշվիլին՝ եվրոպական ինտեգրման կոմիտեն, իսկ Բեքա Օդիշարիան՝ սփյուռքի և Կովկասի հարցերի կոմիտեն:

Սոցիալական բլոկից Դիմիտրի Խունդաձեն կլինի առողջապահության կոմիտեի նախագահը, Թեա Ծուլուկիանին՝ կրթության կոմիտեի նախագահը, իսկ Միխեիլ Ղավելաշվիլին՝ սպորտի կոմիտեի նախագահը: