Ոստիկանությունն Իմերեթիում առգրավել է մեծ քանակությամբ «հերոին», ձերբակալված է մեկ անձ
Ներքին գործերի նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի հետախույզների վարչության և Խարագաուլիի շրջանային վարչության աշխատակիցները առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութ անօրեն գնելու և պահելու մեղադրանքով ձերբակալել են 1976 թվականին ծնված Ռ.Ջ-ին:
Նախարարության փոխանցմամբ, հանցանքը ենթադրում է 8-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում:
«Իրավապահները Ռ.Ջ-ին ձերբակալել են այն պահին, երբ նա ավտոմեքենայով երթևեկում էր Թբիլիսի-Սենակի-Լեսելիձեի կենտրոնական ավտոճանապարհին: Ոստիկանությունը ձերբակալվածի ավտոմեքենան խուզարկելիս որպես ապացույց առգրավել է 48 փաթեթ «հերոին» պարունակող թմրանյութ:
Հետաքննությունն ընթանում է առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութ գնելու և պահելու փաստով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: