Ոստիկանությունն «Ամիրանի» կինոթատրոնի մոտ փորձում է ճանապարհի երթևեկելի մասն ազատել ցուցարարներից
Թբիլիսիում, Կոստավայի փողոցում, «Ամիրանի» կինոթատրոնի մոտ ոստիկանությունը փորձում է ճանապարհի երթևեկելի մասն ազատել ցուցարարներից: Գործընթացն իրականացվում է փոքր բախման ֆոնին:
Դահլիճում ընթանում է «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրությունը:
«Վրացական քայլերգի» ներկայացուցիչները և նրանց համախոհները «Ամիրանի» կինոթատրոնի մոտ անցկացնում են բողոքի ցույց և փորձում մուտք գործել կինոթատրոն:
Ցույցի մասնակիցները նետել են «հրատեխնիկա», որից հետո իրավապահները փակել են շենքի մուտքերը:
Ցուցարարները բողոքում են վրացական ծագում ունեցող շվեդ ռեժիսոր Լևան Ակինի «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ: Նրանք պահանջում են դադարեցնել ֆիլմի ցուցադրությունը:
Տեղում մոբիլիզացված են իրավապահները:
Բողոքի ցույցեր են անցկացվում նաև Թբիլիսիի այլ կինոթատրոնների մոտ: