Ոստիկանությունն ագրարային շուկաներում և տոնավաճառներում իրականացնում է կորոնավիրուսի հետ կապված հանձնարարականների կատարման մոնիտորինգ
Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի, ինչպես նաև շրջանային ստորաբաժանումների աշխատակիցները, կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված կանոնների և հանձնարարականների կատարման ինտենսիվ մոնիտորինգ են իրականացնում ագրարային շուկաներում և տոնավաճառների տարածքներում,- այս մասին նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ:
«Իրավապահները մայրաքաղաքում և Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում գործող ագրարային շուկաներում, ինչպես նաև տոնավաճառների տարածքում հանրային կարգը և անվտանգությունը պաշտպանելու համար ինտենսիվ ռեժիմում իրականացնում են պարեկություն: Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, քաղաքացիների անվտանգության նպատակով շուկաների և տոնավաճառների մուտքերի մոտ, ինչպես նաև՝ ներսում վերահսկում են քաղաքացիների կողմից շնչադիմակի ճիշտ կրումը և կորոնավիրուսի տարածումը կանխելու համար գործող կանոնների պաշտպանությունը»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Ներքին գործերի նախարարությունը բոլորին կոչ է անում, պահպանել սոցիալական հեռավորություն, կրել շնչադիմակ և ենթարկվել ոստիկանների հրահանգներիին: