Ոստիկանությունը թմրահանցանքի համար չերբակալել է չորս մարդու, առգրավվել է մինչև մեկ կիլոգրամ «կոկաին» և այլ թմրանյութեր
Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի աշխատակիցները, Թբիլիսիում ինտենսիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրահանցանքի համար ձերբակալել են չորս անձի։
Ըստ ՆԳ նախարարության, հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
«Կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի աշխատակիցները, եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցների հետ միասին, Թբիլիսիում ձերբակալել են Բրազիլիայի քաղաքացի՝ 1993 թվականին ծնված Ֆ.Ս.-ին: Ձերբակալությունն իրականացվել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) և Համաշխարհային մաքսային կազմակերպության (WCO) կոնտեյներների վերահսկման ծրագրի անդամների հետ համատեղ:
Հետաքննությունը պարզել է, որ Ֆ.Ս.-ն Թբիլիսիի միջազգային օդանավակայանով, Վրաստանի տարածքով մինչև 1 կգ. կոկաին է տեղափոխել մարմնի միջով։ Որպես ապացույց առգրավվել է «Կոկաին» թմրամիջոցի 80 փաթեթ:
Իրավապահները Թբիլիսիում կանխել են ինտերնետով թմրամիջոցների ապօրինի վաճառքի փաստը և առգրավել մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված թմրանյութը՝ հետագա վաճառքի համար։
Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել կազմակերպված հանցավոր խմբի անդամների՝ երեք օտարերկրյա քաղաքացիների՝ 1995 թվականին ծնված Վ.Թ.-ին, 1988 թվականին ծնված Ա.Ն.-ին և 1996 թվականին ծնված Է.Դ.-ին:
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները թմրանյութերը տեսակավորել են փոքր կապոցներով, տեղադրել Թբիլիսիի տարբեր հասցեներում, թաքստոցներում, ապա համացանցային հարթակներից մեկով վաճառել։ Ձերբակալվածի առանձնատան և բնակելի տան խուզարկության ընթացքում ոստիկանները առգրավել են մինչև 250 գրամ մեթադոն պարունակող թմրամիջոցներ և գումար։ Ինչպես նաև որպես ապացույց առգրավվել է մեղադրյալի կողմից տարբեր վայրերում հետագա իրացման նպատակով տեղադրված «մեթադոն» պարունակող թմրամիջոցը։
Մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացման, ինչպես նաև Վրաստան թմրամիջոցների ապօրինի ներմուծման դեպքի առթիվ հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260, 19-260 և 262 հոդվածներով»,- ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ։