Ոստիկանությունը թեժ հետքերով ձերբակալել է մեկ անձի, կանխամտածված սպանության փորձի փաստով
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր բաժնի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, կանխամտածված սպանության փաստով ձերբակալել է նախկինում բազմիցս դատապարտված և ներկայումս պայմանական պատիժ կրող մեկ անձի։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարվա ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը փոխադարձ վիճաբանության հիման վրա Թբիլիսիում, Ցաբաձեի փողոցում 1993 թվականին ծնված Մ.Շ.-ին սառը զենքի կիրառմամբ վիրավորել է։ Վիրավորին տեղափոխել են բուժհաստատություն։
Իրավապահները որպես ապացույց հանել են հանցագործության զենքը՝ դանակը։
Ոստիկանները բերման են ենթարկել ամբաստանյալ Մ.Ա.-ին։ Նա ձերբակալվել է հետապնդման արդյունքում։
«Մահափորձի փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածով»,- ասվում է տեղեկատվության մեջ։