Ոստիկանությունը Թբիլիսիում խմբակային կողոպտման փորձի փաստով ձերբակալել է օտարերկրյա երկու քաղաքացու
Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Հին Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները, նախնական համաձայնությամբ խմբի կողմից կողոպուտի փորձ կատարելու մեղադրանքով, օտարերկրյա պետության երկու քաղաքացու են ձերբակալել։
Մեղադրյալները Թբիլիսիում՝ Գիորգի Լեոնիձեի փողոցի հարակից տարածքում, ապօրինաբար տիրացել են օտարերկրյա քաղաքացու անձնական իրերին և գումարին։
Իրավապահները նրանց ձերբակալել են հենց դեպքի վայրում և որպես իրեղեն ապացույց վերցրել ապօրինաբար հափշտակված գումարը։
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 19-178-րդ հոդվածով (կողոպուտի փորձ), ինչը նախատեսում է ազատազրկում մինչև 11 տարի ժամկետով։
Այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳՆ մամուլի ծառայությունը։