Ոստիկանությունը Թբիլիսիում մեկ անձի է ձերբակալել ընտանիքի անդամի դիտավորյալ սպանություն նախապատրաստելու փաստով
Ոստիկանությունը Թբիլիսիում մեկ անձի է ձերբակալել ընտանիքի անդամի դիտավորյալ սպանություն նախապատրաստելու փաստով

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձերբակալել են 1997 թվականին ծնված Ա.Ս.-ին, Թբիլիսիում՝ դատավորի որոշման հիման վրա՝ կաշառակերության միջոցով դիտավորյալ սպանություն նախապատրաստելու մեղադրանքով։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն, հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը մտադիր է եղել պատվիրել սեփական տատիկի 1951 թվականին ծնված Վ.Ս.-ի սպանությունը: Այդ նպատակով նա պետք է վարձու մարդասպանին վճարեր 150 000 դոլար։ Ա.Ս.-ն անձին, ով պետք է սպաներ տատիկին, տվել է զոհի անունը, տարիքը, բնակության հասցեն, ինտերնետ հավելվածի միջոցով ուղարկել տատիկի լուսանկարը։ Մեղադրյալը հանցագործության նախապատրաստման համար նախապես տվել է որոշակի գումար, իսկ մնացած գումարը խոստացել է վճարել հրամանը կատարելուց հետո։

Ոստիկանությունը ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների, ինչպես նաև գաղտնի քննչական միջոցառման արդյունքում Ա.Ս.-ն ձերբակալվել է:

Ընտանիքի անդամի նկատմամբ դիտավորյալ սպանության փորձի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 18-109-րդ հոդվածի «կ» և «ն» ենթակետերով»,- հայտնում է ՆԳՆ-ն։