Ոստիկանությունը Թբիլիսիում մեկ անձի է ձերբակալել՝ սպանության փաստով
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսիում ձերբակալել են 1989 թվականին ծնված Դ.Ա.-ին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 22-ին Թբիլիսիում, փոխադարձ վիճաբանության հիման վրա, մեղադրյալը սառը զենքով մի քանի վիրավորում է հասցրել ծանոթ՝ 1991 թվականին ծնված Գ.Ծ.-ին և թաքնվել դեպքի վայրից։ Ստացված վնասվածքների հետեւանքով Գ.Ծ.-ն տեղում մահացել է։
Ոստիկանությունը ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ մեղադրվող Դ.Ա.-ին ձերբակալել է դեպքից մի քանի ժամ անց։ Հանցագործության զենքն առգրավվել է որպես ապացույց։
Հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է դիտավորյալ սպանություն»,- ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։