Ոստիկանությունը Թբիլիսիում «Glovo»-ի առաքիչի առողջությանը խմբակային վնաս հասցնելու մեղադրանքով ևս երկու անձի է ձերբակալել

10:51, 14.08.2026
Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները խմբակային եղանակով դիտավորությամբ առողջությանը նվազ ծանր վնաս հասցնելու մեղադրանքով երկու անչափահասի են ձերբակալել։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները սույն թվականի օգոստոսի 7-ին Թբիլիսիում՝ Ղազբեգի պողոտայում, բանավոր և ֆիզիկական վիրավորանք են հասցրել «Glovo» ընկերության առաքիչի և դեպքի վայրից դիմել փախուստի։
«Իրավապահները իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում երեք անձի ձերբակալել են դեպքի հաջորդ օրը, իսկ ևս երկու մեղադրյալի, որոնք գտնվում էին փախուստի մեջ, ձերբակալել են օգոստոսի 13-ին։
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 6 տարի ժամկետով», — նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ