Ոստիկանությունը Թբիլիսիում և շրջաններում հայտնաբերել և առգրավել է ապօրինի հրազեն և զինամթերք, ձերբակալվել է 12 մարդ
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության, ինչպես նաև Թբիլիսիի, Կախեթիի, Աջարիայի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտների աշխատակիցները վերջին շրջանում իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերել և առգրավել են ապօրինի հրազեն և զինամթերք։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։
Հաստատության հաղորդմամբ՝ ձերբակալվել է 12 անձ։
«Հրազենի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և տեղափոխման համար ձերբակալվել են՝ 1997 թ. ծնված Վ.Պ.-ն, 1974 թ. ծնված Գ.Կ.-ն և Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 2002 թ. ծնված Ս.Վ.-ն։ Բացի այդ՝ նախկինում դատապարտված անձինք՝ 1998 թ. ծնված Ջ.Թ.-ն, 1997 թ. ծնված Թ.Ծ.-ն, 1977 թ. ծնված Վ.Բ.-ն, 1989 թ. ծնված Ս.Ջ.-ն, 1973 թ. ծնված Ջ.Ծ.-ն, 1985 թ. ծնված Ն.Բ.-ն, 1976 թ. ծնված Մ.Ծ.-ն, 1983 թ. ծնված Ա.Բ.-ն և պայմանական պատժի տակ գտնվող 1981 թ. ծնված Ի.Ծ.-ն։
Հանցագործությունները նախատեսում են մինչև 9 տարի ազատազրկում։
Իրավապահները ձերբակալվածների անձնական, բնակելի տների, ավտոմեքենաների և օժանդակ տարածքների խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավել են տարբեր տեսակի հրազեն և զինամթերք՝ ատրճանակներ, ռևոլվերներ, ավտոմատ, որսորդական հրացան, պահունակներ, փամփուշտներ և խլացուցիչ։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով», – նշված է ՆԳՆ հաղորդագրությունում։