Ոստիկանությունը Թբիլիսիում և շրջաններում առգրավել է ապօրինի զենք. Ձերբակալվել է վեց մարդ
Ոստիկանությունը Թբիլիսիում և շրջաններում առգրավել է ապօրինի զենք. Ձերբակալվել է վեց մարդ

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, իրականացրած հետաքննչական գործողությունների արդյունքում՝ Թբիլիսիում, Շիդա Քարթլիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, Կախեթում և Մցխեթա-Մթիանեթիում առգրավել են ապօրինի զենք-զինամթերք և ձերբակալել վեց մարդու։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում, Թբիլիսիում ապօրինի զենք-զինամթերք գնելու և պահելու մեղադրանքով, ձերբակալել են՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված 1977 թվականին ծնված Բ.Խ.-ին։ Իրավապահները նրա տանը խուզարկության ժամանակ որպես ապացույց առգրավել են «TT» մակնիշի ատրճանակ, 1 լիցքավորիչ և 8 փամփուշտ։

«Ոստիկանության Շիդա Քարթլիի դեպարտամենտի, Կասպիի շրջանային վարչության աշխատակիցները ապօրինի զենք-զինամթերք գնելու և պահելու մեղադրանքով ձերբակալել են 1992 թվականին ծնված, նախկինում դատապարտված Թ.Ղ.-ին։ Իրավապահները Կասպիի մունիցիպալիտետում մեղադրյալի տնից որպես ապացույց առգրավել են ատրճանակ և 4 փամփուշտ։

Ոստիկանության Մցխեթա-Մթիանեթի դեպարտամենտի աշխտակիցները, նույնպես ապօրինի զենք-զինամթերք գնելու և պահելու մեղադրանքով, ձերբակալել են 1990 թվականին ծնված, նախկինում դատված Մ.Բ.-ին: Ձերբակալվածի բնակարանի խուզարկության ժամանակ ոստիկանները առգրավել են սղոցված հրացան – այսպես կոչված «Աբրեզ» և 9 մարտական պարկուճ։

Ոստիկանության Կախեթիի վարչության, Գուրջաանիի շրջանային բաժնի աշխատակիցները ապօրինի զենք-զինամթերք գնելու և պահելու մեղադրանքով, ձերբակալել են 1971 թվականին ծնված Թ.Զ.-ին։

Բակուրցիխե գյուղում նրա տանը խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց առգրավել են չգրանցված որսորդական հրացան։

Ոստիկանության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի դեպարտամենտի, դետեկտիվների վարչության աշխատակիցները, Զուգդիդիում ապօրինի զենք-զինամթերք գնելու, պահելու և կրելու մեղադրանքով, ձերբակալել են 1964 թվականին ծնված Ռ.Պ.-ին։ Իրավապահները նրա մեքենան խուզարկելու ժամանակ որպես ապացույց առգրավել են՝ ավտոմատ հրազեն։

Աբաշայի շրջանային վարչության աշխատակիցները ապօրինի զենք-զինամթերք գնելու և պահելու մեղադրանքով, ձերբակալել են 1963 թվականին ծնված Դ.Մ.-ին։ Նրա տանը խուզարկության ժամանակ ոստիկանները որպես ապացույց առգրավել են նռնակ և 3 հատ տրոտիլ։

Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը 3-ից 7 տարվա ազատազրկում։

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելու և պահելու փաստը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով»,- նշված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։