Ոստիկանությունը Թբիլիսիում և շրջաններում առգրավել է ապօրինի հրազեն և զինամթերք
ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում և շրջաններում առգրավել են ապօրինի հրազեն և ռազմամթերք՝ օրերս իրականացված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում և ձերբակալել 10 մարդու։
ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչության և հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած աշխատանքների արդյունքում 1961 թվականին ծնված Գ.Խ.-ն ձերբակալվել է Թբիլիսիում։ Դատավորի որոշման հիման վրա կատարված խուզարկության արդյունքում իրավապահները որպես ապացույց առգրավել են ավտոմատ հրազեն։
1979 թվականին ծնված Ռ.Ս.-ին Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են հրազեն և ռազմամթերք ապօրինի գնելու, պահելու և կրելու փաստով։ Ոստիկանները, որպես ապացույց, հայտնաբերել են ավտոմատ հրազեն և 16 պարկուճ։
Պարեկային ոստիկանության բաժնի ծառայողները 1977 թվականին ծնված Թ.Մ.-ին ձերբակալվել են Թբիլիսիում։ Ձերբակալվածի խուզարկության ընթացքում ոստիկանները որպես ապացույց առգրավել են հրազեն, փամփուշտներ, պարկուճներ։
Աջարիայի ոստիկանության Խելվաչաուրիի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են երկու անձի՝ 1986 թվականին ծնված Զ.Ղ.-ին եւ 1968 թվականին ծնված Ս.Բ.-ին՝ տարբեր ժամանակներում։
Զ.Ղ.-ի անձնական խուզարկության արդյունքում իրավապահները որպես ապացույց առգրավել են հրազեն և պարկուճ։
Ինչ վերաբերում է Ս.Բ.-ին, ապա նրա տան խուզարկության արդյունքում ոստիկանները որպես ապացույց առգրավել են կարաբին, որսորդական հրացաններ, փամփուշտներ, պարկուճներ։
Ինչպես նաև Աջարիայի ոստիկանության բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1991 թվականին ծնված, նախկինում բազմիցս դատապարտված Լ.Կ.-ին: Նրա տան խուզարկության արդյունքում ոստիկանները որպես ապացույց առգրավել են հրազեն և պարկուճներ։
Ոստիկանության Գուրիայի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1974 թվականին ծնված, նախկինում դատապարտված Գ.Դ.-ին։ Ձերբակալվածի տանը խուզարկության ժամանակ իրավապահները առգրավել են հրազեն և 3 պարկուճ։
Ոստիկանության Մցխեթա-Մթիանեթի բաժնի Դուշեթիի շրջանային բաժնի ծառայողները ապօրինի հրազեն գնելու և պահելու փաստով ձերբակալել են 1955 թվականին ծնված Մ.Զ.-ին։ Ձերբակալվածի տան խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց առգրավել են «Նագան» տեսակի հրազեն և յոթ պարկուճ։
Հանցագործությունները պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ինը տարի ժամկետով»,- ասվում է տեղեկատվության մեջ։ .