Ոստիկանությունը Թբիլիսիում և շրջաններում առգրավել է ապօրինի հրազեն, ձերբակալել է վեց հոգու

11:16, 21.12.2025

Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության, Թբիլիսիի ոստիկանության, Ռաչա-Լեչխումի և Ներքին Սվանեթիի, ինչպես նաև Շիդա Քարթլիի ոստիկանության վարչությունների աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են ապօրինի հրազեն։ Դեպքի շրջանակում ձերբակալվել է վեց անձ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։

«Հրազենի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման, կրելու, ինչպես նաև այդ միջոցների յուրացման մեղադրանքով ձերբակալվել են՝ 1994 թվականին ծնված Գ.Չ., 2005 թվականին ծնված Գ.Մ., ինչպես նաև նախկինում դատված անձինք՝ 1989 թ. ծնված Բ.Ջ., 1982 թ. ծնված Գ.Մ., 1997 թ. ծնված Օ.Դ., 1984 թ. ծնված Գ.Գ.։

Իրավապահները մեղադրյալների անձնական խուզարկության, ավտոմեքենաների, բնակարանների և օժանդակ շինությունների զննության արդյունքում որպես ապացույց առգրավել են տարբեր տեսակի հրազեն և ռազմամթերք, այդ թվում՝ ատրճանակներ, պահարաններ և փամփուշտներ։

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ և 237-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 8 տարի ազատազրկում», – ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։

Նմանատիպ