Ոստիկանությունը Թբիլիսիում և Իմերեթիում առգրավել է ապօրինի հրազեն և զինամթերք, ձերբակալվել է երեք անձ
Ոստիկանությունը Թբիլիսիում և Իմերեթիում առգրավել է ապօրինի հրազեն և զինամթերք, ձերբակալվել է երեք անձ

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիում և Իմերեթում տարբեր ժամանակներում առգրավել են ապօրինի հրազեն և զինամթերք։

ՆԳՆ հաղորդմամբ, պարեկային ոստիկանության Թբիլիսիի գլխավոր բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1974 թվականին ծնված Ի.Մ.-ին, ով նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել։ Ձերբակալվել է ապօրինի հրազեն, ռազմամթերք գնել-պահելու-կրելու մեղադրանքով։ Իրավապահները մեղադրյալի անձնական խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավել են հրազենը։

«Ինչ վերաբերում է երկրորդ անձին, 1989 թվականին ծնված Ի.Գ. Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանական բաժանմունքների Խարագաուլիի շրջանային բաժնի աշխատակիցները նրան բերման են ենթարկել հրազեն և զինամթերք ապօրինի գնելու և պահելու համար։

Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքի հետախույզների բաժնի աշխատակիցները նաև բերման են ենթարկել 1969 թվականին ծնված, նախկինում դատապարտված Է.Գ.-ին: Նրա բնակարանում խուզարկության ժամանակ որպես ապացույց հայտնաբերվել է «Մաուզեր» տեսակի հրազեն և ատրճանակ։

Հանցագործությունները ենթադրում են առավելագույնը երեքից յոթ տարվա ազատազրկում:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելու, պահելու և կրելու դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով»,- ասված է հաղորդագրությունում։